Անանուն բարերարը 2.5 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2018»-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: Այս մասին հայտարարվեց հեռուստամարաթոնի ավարտին՝ Երևանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել: