Գունագեղ Ռիո դե Ժանեյրո քաղաքը հայտնի է բոլորին։ Այն պարերի, գրավիչ մարդկանց և հրաշագեղ ափերի քաղաք է։ Մենք հավաքել են ամենահետաքրքիր փաստերը Բրազիլիայի ամենամեծ քաղաքներից մեկի մասին։
Ռիո դե Ժանեյրո՝ «հունվարյան գետ»
Քաղաքով հոսում է ավելի քան 200 գետ, և թվում է, թե այսպիսի անվանումը բավականին տեղին է։ Իրականում այս անվանումը գետերից ոչ մեկի հետ էլ կապ չունի։ Հետազոտող Գաշպեր դե Լեմուշը, ով նավարկում էր դեպի Ռիո, կարծել է, որ գետով է նավարկում, չնայած որ այն ծոց է եղել։ Քանի որ հետազոտողը պարտուգալացի է եղել, իսկ նրանք ծովերի մասին իմացել են ամեն ինչ, գիտնականներն այս տարբերակը վիճելի են համարում։ 16-րդ դարում Ռիոն նշանակում էր նաև ծոց։ Այնուամենայնիվ, անվանումը մնաց քաղաքին։
Սամբայի արվեստը սովորում են արվարձաններում
Այստեղ կա ավելի քան 1000 քաղաքային արվարձան։ Հենց այս արվարձաններում էլ առաջացել է սամբան։ Այս արվարձաններում են գտնվում մի շարք հայտնի դպրոցներ, որոնց շրջանավարտներն էլ մասնակցում են կառնավալներին։
Գուանաբարայի ծոցում ավելի քան 100 կղզի է գտնվում
Ռիոյի բոլոր բացիկների վրա պատկերված է Գուանաբարայի ծոցը։ Այն ահռելի տարածք է զբաղեցնում։ Ծոցի ափին են գտնվում 15 քաղաք և 53 ափ, այն ողողում է ավելի քան 100 կղզի։
Աշխարհի 8-րդ ամենամեծ գրադարանը
1807 թվականին պորտուգալական թագավորական ընտանիքն ուղևորվում է Բրազիլիա, որպեսզի Նապոլեոնի զորքին գերի չընկնի։ Ավելի քան 15 հազար մարդ 14 նավերով ուղևորվել են Հարավային Ամերիկա։ Նրանք իրենց հետ տարել են նաև Թագավորական գրադարանը, որտեղ պահվում էր 60 հազար գիրք։ Այսօր գրքերը հասնում են 15 միլիոն հատորի, որոնք այն դարձնում են աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը։
Ամենամեծ անտառը քաղաքում
Ռիոյում ապրում է ավելի քան 6 միլիոն մարդ։ Սա մեգապոլիս է, որտեղ մարդիկ անտառում հանգստանալու հնարավորություն ունեն։ 19-րդ դարում Պեդրու 2-րդ կայսեր հրամանով քաղաքում սկսվում են անտառային հատվածների վերականգնման աշխատանքները։ Սրա շնորհիվ ահռելի տարածքներ կանաչապատվեցին։ Այսօր անտառը համարվում է քաղաքի մեջ գտնվող անտառներից ամենամեծը։