Երևանում տեղի ունեցել է ողբերգական դեպք․ ժամը 20:30-ին Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը բեռնատար գնացքը վարելու ընթացքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գծերին նկատել է մի տղամարդու, որը նստած է եղել ռելսին:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ս. Ամիրջանյանը երկար ժամանակ ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում փորձել է արգելակել, սակայն չի հաջողվել:
Քաղաքացին հայտնվել է գնացքի տակ:
Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բրիգադը և արձանագրել, որ քաղաքացին տեղում մահացել է:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:


