«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումն, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Մոսկվայից հրահանգել են հատուկ շուքով և ներկայացուցչական կազմով անցկացնել այդ միջոցառումը:


Հրավերներ են հղվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ գործող նախագահին:

Մեր տեղեկություններով, հատուկ հրավեր է ուղարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ընդունել է հրավերը և դեկտեմբերի 1-ին պատրաստվում է ելույթ ունենալ ակումբի նիստին:

Այս տեղեկությունը հատկապես հետաքրքրական է այն տեսանկյունից, որ ակումբի նիստի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարին և առկա մարտահրավերներին: Ի՞նչ փակագծեր կբացի Քոչարյանը: Եվ կբացի՞ արդյոք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում