Հայազգի հայտնի երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը եւ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, Հայաստան գալու ցանկություն են հայտնել։ Այս մասին հայտնի է դարձել «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հերթական էպիզոդի ցուցադրությունից հետո։
Քիմ Քարդաշյանն ընկերուհիների հետ Լաս-Վեգասում մասնակցել է Շերի համերգին, ով ելույթից հետո միացել է Քարդաշյաններին։ Շերը գնահատել է Քիմի հագուսը։ Ռեալիթի շոուի աստղն իր հերթին նշել է, որ շատ բարձր է գնահատում այն ամենը, ինչ Շերն արել է հայերի համար։
Աստղերը խոսել են Հայաստանի մասին, հիշել իրենց այցերը եւ հայտարարել, որ ցանկանում են եւս մեկ անգամ այցելել իրենց պատմական հայրենիք։ «Մենք պարտավոր ենք այցելել Հայաստան։ Ես շատ եմ ցանկանում գնալ, ինձ դա պարզապես անհրաժեշտ է»,- ասել է Շերլին Սարգսյանը։