«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին, որ վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում չի լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պարզվում է՝ գյուղերում ոչ տեսել են, ոչ լսել:

Տարբեր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներ բողոքում են գյուղապետների գերակտիվությունից, որոնք ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային պատգամավորի թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ ապահովելու գործում:


Զարմանալիորեն կամ խիստ տրամաբանորեն այս մասին լռում են ԲՀԿ-ականները, որոնք եւս մի շարք գյուղերում ունեն իրենց համայնքապետերը, որոնք բնականաբար, որեւէ ընտրության անմասն չեն մնացել ձայներ բերելու գործընթացից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում