Ոչ թե վերեւից աստղեր ենք իջեցնելու, այլ իրականությունն ինչ կա, ինչ կարող ենք անել, դա ենք անելու. անհնար ոչինչ չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք բանկային համակարգ չունենք, լոմբարդային համակարգ է: Եթե մարդը վարկ է ուզում, պետք է գրավ դնի կամ ոսկեղենը կամ անշարժ գույքը: Եթե քո անշարժ գույքի վաճառվող գինը 10 հազար դոլար է, քեզ պետք է տան 3 հազար դոլարի վարկ, տոկոսն էլ դնում են 10-12-14 տոկոս:
Փակեց՝ փակեց, իսկ եթե չփակեց, բանկը ոչ մի բան չի կորցնում: Եթե մարդը վարկը վերցրել է, տարեկան շահույթը պետք է լինի 5-6 տոկոս, տարեկան 12 տոկոս ոնց է փակելու: Ինքստինքյան վարկը վերցրեց, ուրեմն ունեցվածքը կորցնելու է»,-ասաց Ծառուկյանը: