Դատական կարգադրիչների հատուկ ջոկատայինը, նրա մոտ աշխատանքային ստաժավորում անցնող երկու պրակտիկանտները և եղբայրը մեղադրվում են Սանկտ-Պետերբուրգում կատարած ավազակային հարձակումներ և բռնաբարություններ կատարելու մեջ,-այս մասին գրում է Փաստինֆոն:

«2012թ.-ի հոկտեմբերի 18-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, Ռուսլան Գուբաևի ղեկավարությամբ, ավազակախմբի անդամները ինն անգամ հարձակվել են քաղաքի տարբեր շրջաններում գտնվող մերսման սրահների վրա»,- հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ-Պետերբուրգի քաղաքային վարչությունը:

Բացի այդ, պարզվել է, որ Գուբաևը երկու հարձակումների ժամանակ բռնաբարել է սրահների մի քանի աշխատակցուհիների՝ զոհերին սպառնալով ատրճանակներով և դանակներով:

Հանցախմբի անդամների նկատմամբ մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի մի քանի, այդ թվում «ավազակային հարձակում» հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով:

Դատական կարգադրիչների տարածաշրջանային վարչության մամլո ծառայությունում ասել են, որ Գուբաևը և Մամսուրովը ծառայությունում աշխատանքի են ընդունվել փորձաշրջանով՝ 2012թ.-ին: Նրանց հետ պայմանագիրը լուծվել է մինչև փորձաշրջանի ժամկետի լրանալը՝ 2012թ. նոյեմբերին: