Անցած շաբաթ ամբողջ աշխարհում ներդրողները սկսել են վախենալ նոր ֆինանսական ճգնաժամի առաջանալուց: Այդ նոր ճգնաժամի արմատները կարող են լինել Չինաստանում: Այս մասին գրում է ավստրիական Die Presse-ը: Reuters գործակալությունը մեջբերում է փորձագետների, որոնց կարծիքով Չինաստանում նկատվում է բոլոր այն նախանշանները, որոնք առկա էին Ամերիկայում և Եվրոպայում համապատասխան ֆինանսական ճգնաժամից առաջ ֆինանսական սեկտորի մեծ պարտք, անշարժ գույքում փուչիկների առաջացում և տնտեսական աճի անկում:

« Խուճապը արտարժույթի շուկայում անցած շաբաթում առաջացրել է չինական Կենտորոնական Բանկը, որը հրաժարվել է ապահովել փողի հոսքը շուկա, ինչի հետևանքով չինական ֆինանսական կոնցերները փորձել են ստանալ վարկեր այլ բանկերից: Սակայն դա շի աշխատել, քանի որ կարճաժամկետ վարկերի տոկոսը բարձրացել է 25%-ի»,- այս մասին մեկնաբանել է լրագրող Քրիստիան Հելլերը:

«Կոմունիստական իշախնությունների» միջամտությունից հետո վիճակը կարգավորվել է: Խնդրահարույց վարկային կազմակերպություններին տրամադրվել են օժանդակության երաշխիքներ. Էմիսիոն բանկերը կարծես ֆինանսական սեկտոր է ներարկել մի քանի յուան, վարկային տոկոսները իջել են մինչև վեց %:

«Սակայն իրական քայլերը այդ քայլերով չեն լուծվել: Ուշ թե շուտ կոմունիստական ռեժիմը ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել վարկային փուչիկի հետագա զարգացումը կանխարգելելու համար: Եթե անգամ Պեկինի իշխանություններին հաջողվի զգույշ բարեփոխումների միջոցով խուսափել տնտեսական ճգնաժամից, միևնույնն է՝  մոտակա տարիները Չինաստանի համար կլինեն ծանր տարիներ: Չինական տնտեսությունը չի շարունակի այդպիսի աճ արձանագրել, ինչպես նախկինում»,- նշել է Հելլերը: