Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բուենոս Այրեսում G20-ի գագաթաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Թրամփի հետ «ոտքի վրա» խոսակցության մասին՝ տեղեկացնում է RT-ն։
«Մենք եւս շփվել ենք նախագահ Թրամփի հետ, այնպես՝ երկու խոսքով։ Ես պատասխանեցի նրա հարցերին՝ կապված Սեւ ծովում այդ դեպքի հետ։ Նա իր դիրքորոշումն ունի այդ հարցերի եւ խնդիրների առնչությամբ, ես՝ իմ, սակայն, ամեն դեպքում, ես նրան տեղեկացրեցի այդ դեպքի վերաբերյալ մեր կարծիքի մասին»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաեւ ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվում հանդիպել Թրամփի հետ, մանավանդ՝ ՄՓՀՀՊ-ի շուրջ իրավիճակի հետ կապված։
Ընդ որում, ՌԴ ղեկավարը հավաստիացնում է, որ երբ ամերիկյան կողմը պատրաստ լինի նման բանակցությունների, դրանք կկայանան։