Լևոն Տեր-Պետրոսյանը օֆշորի միջոցով փողերի յուրացում է կատարել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը` նշելով, որ «Առավոտ»-ի ներկայացմամբ այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

Նա նշել է, որ Լ. Տեր-Պետրոսյանն օֆշորի միջոցով փողերի լվացումը կատարել է Սեպուհ Թաշճյանի, ով 1992-93թթ. եղել է ՀՀ էներգետիկայի նախարարը, և Գրիգոր Պողպատյանի, ով 1991-98թթ. եղել է Հայաստանի Հանրապետության կապի նախարարը, միջոցով:

«Ըստ Ա.Սադոյանի` գումարները յուրացրել են Սեպուհ Թաշճյանը, Գրիգոր Պողպատյանը և Գրիգոր Պողպատյանի համադասարանցի Լևոն Տեր-Պետրոսյանը»,- գրում է թերթը: