««Նաիրիտ» գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։ Այս մասին «168 ժամին» տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե ե՞րբ է նախատեսվում ավարտել «Նաիրիտի» գործի քննությունը։
Մեր տեղեկություններով, այս գործում ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են «Նաիրիտի» գործը որևէ հիմնավորմամբ կոծկել։ Դա պատահական չէ, քանի որ «Նաիրիտի» գործի հետ կապված շրջանառվում են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, և օբյեկտիվ քննություն իրականա դեպքում կարող են տեղի ունենալ սկանդալային ձերբակալություններ»,– գրում է թերթը։
Շարունակությունը կարող եք ընթերցել թերթի այսօրվա համարում։