«Նրա խոսքով, իր հարցերին, թե դա ինչ վերք է, Մանվելի դին «ՔԿՀ-ից հայրական տուն տեղափոխողներն ասել են, թե դա արվել է ինչ-որ նմուշ վերցնելու համար։ «Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Ինչի՞ համար էր նման բան պետք անել նմուշի համար»,– ասաց Սուսաննան և համոզմունք հայտնեց, որ իրականում հենց այդ կտրվածքն է Մանվելի մահվան պատճառ դարձել և ոչ թե ինքնասպանությունը։

 


Սուսաննան երեկ համոզմունք հայտնեց, որ իր զարմիկի մահվան իրական պատճառը այն էր, որ նա պատրաստվում էր խոսել և պատմել 2010թ.– ին իր զորամասում տեղի ունեցածի մասին ողջ ճշմարտությունը։ Սուսաննան նաև պատմեց, որ այս տարիների ընթացքում Մանվելը լռում էր, քանի որ իր հարազատ եղբորը ՊՆ-ն պարտադիր ծառայության էր տեղափոխել մի զորամաս, որի հրամանատարը իր սպանած ծառայակիցներից մեկի հայրն էր։ Այդ պատճառով էլ Մանվելը վախենում էր, որ եթե ինչ-որ բան խոսի դեպքի մասին, իր եղբորը կվնասեն»,– գրում է թերթը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։