Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթե Մելքոնյան պատկերով երկրպագուն ներխուժել է «Էմիրեյթս» ստադիոնի խաղադաշտ: Անվտանգության աշխատակիցները նրան ամիջապես հեռացրել են խաղադաշտից:
Հիշեցնենք, որ ադրբեջանական թիմը Լոնդոնում պարտվել է 0:1 հաշվով: «Արսենալի» միակ գոլը խփել է ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ չմասնակցեց խաղին:
«Արսենալը» խմբում գրավեց առաջին տեղը եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում: «Ղարաբաղը» չի հաղթահարել խմբային փուլի արգելքը: