«Ժամանակ» թերթը գրում է, որ ապրիլի 25-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած 4 ամսական երեխայի մասին: Դատաբժիշկների եզրակացությունը հաստատում է, որ 4 ամսական Ագնեսան մահացել է թոքաբորբից:
Փորձաքննության մասին թերթին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի քննիչ Ա.Մխիթարյանը, ով նաև նշել է, որ քանի որ ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին, այդ իսկ պատճառով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի ` երեխայի մահն արդյոք բժիշկների սխալ կամ անփույթ աշխատանքի հետևանք է, թե` ոչ:
Թղթակիցը զրուցել է նաև երեխայի մոր` Մարիայի հետ, ով կտրականապես համաձայն չէ բժիշկների ներկայացրած վարկածի հետ: Ըստ նրա` եթե անգամ երեխայի մոտ թոքաբորբ է եղել, ապա նրան հեշտությամբ կարելի էր բուժել:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի` 27.06.2013թ. համարում: