Ջոն Հոփկինսի անվան համալսարանի աստղագետները հայտնաբերել է GJ 3470b էկզոմոլորակը, որը Նեպտունի չափ է և գտնվում է աստղին շատ մոտ ու արագորեն հալում է։
GJ 3470b-ը գտնվում է 96 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է կարմիր աստղի շուրջ։ Մոլորակը հայտնաբերել են Panchromatic Comparative Exoplanet Treasury (PanCET) ծրագրի շրջանակներում։ Այս ծրագրի նպատակը էզոմոլորակներին հետևելն է։ Hubble Space Telescope-ի օգնությամբ աստղագետները հայտնաբերել են, որ GJ 3470b մոլորոկը կորցրել է մթնոլորտի մեծ մասը և շարունակում է կորցնել այն 100 անգամ ավելի արագ քան GJ 436b էկզոմոլորակը։
Նեպտունի նպան մոլորակները ավելի շատ են հանդիպում քան Յուպիտերի կամ Երկրի նման մոլորակները։ Սրա պատճառը համարվում է այն, որ այս տիպի մոլորակները աստղին շատ մոտ են ձևավորվում, որը մթնոլորտի վերացման պատճառ է դառնում։ Արդյունքում այսպիսի մոլորակից մնում է միայն միջուկը։ GJ 3470b մոլորակի ոչ մեծ խտությունը թույլ չի տալիս նրան պահպանել տաք մթնոլորտը։ Գազային մի շարք տաեր 2 միլիարդ տարվա ընթացքում վերացել են, իսկ մոլորակը 4-8 միլիարդ տարվա ընթացքում դանդաղ հալվում է։
Գնահատականների համաձայն GJ 3470bմոլորակը արդեն կորցրել է իր զանգվածի 35%-ը, իսկ վերջնական այն կվերանա մի քանի միլիարդ տարի հետո։