Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող ընկերությունների թիվը կարելի է անվերջ նշել, ներկայացնենք նրան և նրա ընտանիքին պատկանող ընկերություններից որոշ մասի ցուցակը՝ ըստ ռուսական versia.ru կայքի.
– Արցախբանկ,
– ՄԱՊ (50%). հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է:
– «Յունիբանկ» (համասեփականատեր)
– ABB բանկ (համասեփականատեր)
– Renko Construction
– Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել)
– Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր)
– Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով 30-50 տոկոս)
– «Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս)
– «Նաիրի» բժշկական կենտրոն
– Այնպիսի բրենդներ, ինչպիսիք են` Emporio Armani, Stefano Ricci և այլն
– Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր)
– SAS խանութների ցանց (50 տոկոս)
– «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)
– Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում
– Խաղատուն՝ Մոսկվայում
– Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին:
– «Ղ-տելեկոմ»: Չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում: Նա նաև ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ունի:
– «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:
– «Կոնվերս բանկ» (մեծ տղայի` Սեդրակ Քոչարյանի միջոցով)
– Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն: