Կալիֆորնիայից Ջեֆ Օլսոնը կարող է ձերբակալվել կավիճով Bank of America գրասենյակի դիմաց բանկերի դեմ կարգախոսներ գրելու պատճառով: Տղամարդը մեղադրվում է 13 հոդվածով: Այս մասին հաղորդում է RT-ն:

Դատավորը արգելել է Օլսնոի իրավապշտպանին դատական լսումների ժամանակ հիշեցնել խոսքի ազատության մասին և հղում կատարել ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղմանը, որը պաշտպանում է մարդու հիմնական իրավունքները: Իրավապշտպան Թոմ Թոսդալը հայտարարել է, որ երբևիցե չի լսել նման նախադեպի մասին: Այս մասին հաղորդում են Կալիֆորնիայի լրատվական միջոցները:

Սան Դիեգոյի 44 ամյա բնակիչը մեղադրվում է վանդալիզմի մեջ 13 կետով: Եթե նրա մեղքը հաստատվի, ապա տղամարդը կարող է դատապարտվել 13 տարվա ազատազրկման և 10 հազար դոլարից ավել ռազմատուգանքի: Դատական լսումների ժամանակ Bank of America-ի ներկայացուցիչը նշել է, որ շուրջ 6 հազար դոլար է ծախսվել ասֆալտի վրայից գրությունները ջնջելու համար:

Ջեֆ Օլսոնը մասնակցել է ԱՄՆ բանկերի խոշոր ցանցի գործողությունների դեմ ցույցերին սկսած 2011 թվականից: Նա քարոզում էր մարդկանց հրաժարվել պետական բանկերից և դիմել հանրային վարկային կազմակերպություններին և դատարանը նրան համարել էր «անօրինական բիզնեսմեն»: Սկզբում ակտիվիստը կանգնում էր բանկերի գրասենյակի առաջ ցուցապաստառներով, սակայն հետագայում որոշել է, որ ասֆալտի վրա գրություններ թողնելը ավելի արդյունավետ տարբերակ է: Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ նա մոտենում էր Bank of America-ի գրասենյակներին և դրանից դիմաց թողնում քարոզներ «Կանգնեցրեք խոշոր բանկերի գործունեությունը»: Գրությունները կատարվել են մանկական կավիճով, որոնք մաքրվում են սովորական ջրով:

Արդեն վաղը դատարանը պետք է ընդունի վերջնական որոշումը կապված Ջենիֆեր Օլսոնի գործի հետ: