Դեկտեմբերի 14-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում, տեղի ունեցավ
«Փրո Փոուզ» բարեգործականի կողմից կազմակերպված՝ կենդանիների կյանքն ու պայքարն արտացոլող լուսանկարների առաջին ցուցահանդեսի բացումը։
Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Հայկ Մարությանի և «Փրո Փոուզ» բարեգործականը՝ ի դեմս հիմնադիր Էլսի Ղեզլաշորու ստորագրում են կենդանիների հիմնախնդիրների վերահսկման շուրջ համագործակցության հուշագիր։
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական բարեգործականը 10 տարվա ընթացքում փաստագրել է կենդանիների նկատմամբ մարդկային հասարակության վատագույն ու լավագույն դրսևորումները և մեր գործողությունների ազդեցությունը կենդանական աշխարհի վրա՝ ներգրավելով հայտնի մարդկանց հանուն կենդանիների նախագծերին։
Մանրամասները՝ տեսանյութում