«Ռազմարդյունաբերության զարգացման պետական ծրագրով խնդիր է դրվել խթանել հայրենական արտադրության զենքի և ռազմական տեխնիկայի արտահանումը և դրանով ապահովել լրացուցիչ եկամուտ և դրամական հոսքեր ռազմարդյունաբերության ոլորտ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը: Նրա հավաստմամբ՝ Հայաստանի համար զենքի մատակարարման այլ աղբյուրներ կան, Ռուսաստանը թե՛ նախկինում, թե՛ հիմա միակ աղբյուրը չէ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՏՏ մասնագետների կարծիքով՝ հեռու չէ այն ժամանակը, երբ մեր սահմանին զինվորի կարիք չի լինի, Ա. Քերոբյանը նշեց, որ այդ միտքը ուռճացված չէ. «Մենք ունենք նոր զինատեսակներ, հեռակառավարվող միջոցներ, որոնք թույլ են տալիս անմիջականորեն շփման գծում չունենալ զինված անձնակազմ»:

ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ սահմանագծում դեպքերի նվազումը պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը վերահսկում է հակառակորդի տեղաշարժերը:

Նրա խոսքով՝ փոփոխությունների աճող մակարդակի վրա է մեր բանակը. «Այն ձեռքբերումները և փոփոխությունները, որ իրականացվում են բանակում, ուղղված են մարտունակության բարձրացմանը: Ապրիլայն դեպքերից հետո առավել մեծ թափ ստացավ բանակի զինումը ժամանակակից զենք-զինամթերքով, և դա շարունակական կլինի:

Զինված ուժերը լուծում է հիմնական առաջնային խնդիրը, որը բանակի մարտունակության բարձրացումն է, մի քանի ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, անձնակազմի մարտական պատրաստվածության աստիճանը մեծ դեր ունի՝ անկախ նրանից՝ ինչ զենքով են կռվում, տեխնիկական հագեցվածությունը ևս շատ կարևոր է. շատ ճիշտ վեկտոր է ընտրված. գնում ենք այնպիսի զինտեխնիկայի արտադրության, որը հնարավորություն է տալիս ասիմետրիկ հարված հասցնել հակառակորդին, հետախուզության զարգացման համար տեսադիտարկման հսկայական միջոցներ են ներդրվել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում: