ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:


Ալագյազ-Ծիլքար, Լանջիկ-Մաստարա եւ Շիրակի մարզի Աշոցք գյուղի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզում եւ Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։