RAND առողջապահական բյուրոյի փորձագետների համաձայն՝ ամանորյա տոներին կուտակած կիլոգրամները ամբողջ տարին մարդու օրգանիզմում են մնում: Անգամ հետագայում կիրառած մրգաբանջարեղենային դիետան չի կարող ազատել ավելորդ քաշից, գրում է Daily Mail-ը:
2009-2013-ին Հարավաֆրիկյան Հանրապետության շուրջ կես միլիոն բնակչի շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարվա ընթացքում ձեռք բերված ավելորդ քաշի կեսից ավելին կուտակվել է ամանորյա տոներին:
Փորձագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել հանգամանքը, որ դեկտեմբերին և նոյեմբերին կամավորների՝ վնասակար և կալորիական սննդի ծախսերը կազմել են ընտանեկան բյուջեի մինչև 40 տոկոսը:
Իսկ հունվարին գրեթե բոլորը փորձել են առողջ սնունդ օգտագործել:
Սակայն ավելորդ քաշի դեմ պայքարում դա ոչ մի կերպ չի օգնել, ինչի հետևանքով 4 տարվա դիտարկումների ընթացքում կամավորների քաշը մի քանի կիլոգրամով ավելացել է: