Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտ երկու տարի առաջ այցելեցի ցմահ դատապարտյալներ Արթուր Մկրտչյանին և Արմենակ Մնջոյանին։ Նրանք նույն խցում էին արդեն 10 տարի։ Մինչ նրանց տեսակցելը, եղա Նուբարաշենի բանտի պետի տեղակալի մոտ, հարցրեց՝ ում մոտ եք եկել, անուներն ասացի, մտահոգվեց, գովեստի խոսքեր ասաց, ապա, թե հնարավորություն ունենայի բանտի դռները կբացեի, կասեի․դուք ազատ եք, գնացեք»։
Հիշեցնենք՝ «Դրոյի գործով» ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը երեկ մահացել է: