Չիլիի 20-ամյա բնակչուհին անելանելի դրության մեջ է դրել ամենափորձառու բժիշկներին: Աղջիկը լաց է լինում արյունոտ արցունքներով: Բժիշկներն ընդունում են, որ չգիտեն ինչպես օգնել խեղճ հիվանդին:
Ըստ The Sun-ի տեղեկությունների՝ այս ամսվա սկզբին 20-ամյա Յարթիզ Օլիվի աչքերից կարմի գույնով ներկված արտադրություն է հայտնվել: Որոշ ժամանակ անց աղջիկը հասկացել էր, որ սեփական արյամբ է լաց լինում:
Չիլիի վախեցած բնակչուհին հիվանդանոց է դիմել այդ երևույթի պատճառը պարզելու և արյունահոսությունից խուսափելու համար: Սակայն աղջկան հետազոտած բժիշկները չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում նրա հետ, քանի որ ոչ մի վարակ չեն հայտնաբերել:
Ըստ լրագրողների՝ շատ հավանական է, որ աղջիկը տառապում է գեմոլակրիայով, որը բնորոշվում է աչքերի արյունահոսությամբ:
Բժիշկները հակված են մտածելու, որ արյունոտ արցունքները լուրջ հիվանդությունների ախտանիշ են հանդիսանում, ինչպիսին է արցունքաբեր գեղձերի չարորակ քաղցկեղը կամ էլ վկայում են ինֆեկցիոն գործընթացների սկզբի մասին:
Նման հիվանդության հետ բախվել են նաև ամերիկյան բժիշկները, երբ նրանց դիմել է 15-ամյա դպրոցականը:
Այդ առեղծվածային հիվանդությամբ տառապող բոլոր հիվանդները նշում են, որ իրենք ի վիճակի չեն վերահսկել արյունոտ արցունքների արտադրությունը:
Աղբյուրը` Առաջին լրատվական