Ի՞նչը կարող է ավելի հաճելի ու անվտանգ լինել, քան երեկոյան հարմարավետ տանը ականջակալներով երաժշտություն լսելը։ Այսպիսի պայմաններում դժվար թե ինչ-որ բան սպառնա ձեզ և որևէ տհաճ իրավիծակի մեջ հայտնվելու հավանականությունը հավասար է զրոյի։ Ամեն դեպքում այդպես կարող է թվալ։ Իրականում ականջակալները շատ վնասակար սարքեր են և նրանք շատ ուժեղ վնասում են լսողությունը։
Միևնույն ժամանակ վնասը միանգամից չի զգացվում, որի պատճառով էլ բավականին շատ մարդիկ են տուժում։ Ամբողջական խլությունը աստիճանաբար է զարգանում և երբ նկատեք, որ ինչ-որ բան այն չէ, արդեն բավականին ուշ կլինի։ Երբեմն որոշ բաներ լսելը շատ կարևոր է և դրանից կարող է կախված լինել ձեր կյանքը։
Ձայնը բավականին հետաքրքիր ֆիզիկական երևույթ է և ականջակալները հեշտորեն կարող են վերարտադերել երաժշտություն կամ ցանկացած ձայն՝ անհրաժեշտ բարձրությամբ։ Ականջակալների մեծ մասի ձայնի ուժգնությունը կարող է հասնել 120 դեցիբելի և սա շատ վատ նորություն է , քանի որ արդեն 110 դեցիբելը արդեն վնասում է լսողական ապարատը։
Համեմատության համար կարելի է նշել, որ վերանորոգման աշխատանքների աղմուկը չի գերազանցում 100 դեցիբելը։ Ավելին համերգներում և ակումբներում ձայնի ուժգնությունը չի գերազանցում 105-110 դեցիբելը։
Պարզվում է, որ ականջակալները շատ վնասակար են առողջության համար։