Դուք կարող եք կոկորդի ցավը բուժել բնական կերպով, տնային միջոցի օգնությամբ, որից հաջողությամբ օգտվել են մեր նախնիները։
Նախ՝ դուք պետք է համոզվեք, որ կոկորդի ու նշիկների ցավը չի հանդիսանում առողջության համար լուրջ խնդիր։
Հոգ տարեք ձեր մասին ու առողջ եղեք։
Ահա թե ինչպես կարելի է անգինան բուժել ժողովրդական միջոցներով։ Հիվանդության առաջին նշանների ժամանակ սրա օգտագործման դեպքում այն երաշխավորում է արագ վերականգնում մի քանի ժամվա ընթացքում։
Այն բժշկության մեջ շատ հաճախ են օգտագործել բրոնխիտի ու հազի բուժման համար, հատկապես երեխաների դեպքում։ Շատ օգտակար է նաև անգինայի ու նշիկների բորբոքման դեպքում։
Այս միջոցը խորհուրդ են տալիս օգտագործել կոկորդը ողողելու միջոցով և թեյի տեսքով ու ինհալացիա անելու նպատակով։ Այն շատ արդյունավետ է կոկորդի ինֆեկցիաների դեմ պայքարելու համար ու շատ լավ խորխաբեր միջոց է։
Այս միջոցը պատրաստվում է քիմիոնի սերմերի օգնությամբ (Carum carvi)։ Այն սուր բույրով ու համով համեմունք է, շատ նման է անիսին։
Քիմիոնի հատկություններն անգինան բուժելու ժամանակ շատ տարատեսակ են։ Այն օգտակար է նաև մարսողական համակարգի համար, հատկապես աղիքային ծակոցների, փորլուծության, ստամոքսի սպազմների ու այտուցների դեպքում։
Քիմիոնի սերմերը նաև միզամուղ հատկություններ ունեն ու օրգանիզմի համար լավ սննդարար նյութեր են։ Քիմիոնը նաև մեծացնում է կերակրող մայրերի կաթնարտադրությունը։
Եվ այսպես՝ 80 գրամ քիմիոնի մանրացրած սերմերի վրա լցնել 200 մլ ջուր ու եփել 15 րոպե։ Արդյունքում դուք կստանաք խիտ զանգված։
Քամել, ավելացնել 50 մլ ջուր ու նորից եռացնել։ Վերցնել կրակից, սառեցնել ու ավելացնել 2 ճաշի գդալ օղի։
Ձեր դեղամիջոցը պատրաստ է։
Այն պետք է ընդունել յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անգամ, մեկ թեյի գդալ։
2 ժամ անց կոկորդի ցավը կսկսի անցնել, և դուք կկարողանաք հեշտությամբ կուլ տալ։
4 ժամ անց դուք կարող եք բուժումն ավարտված համարել։
Այս միջոցը դուք կարող եք օգտագործել նաև ավելի երկար ժամանակ, եթե ավելի ծանր սիմպտոմներ ունեք։
Այս ըմպելիքը հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր հակված են հարբուխային հիվանդությունների, մրսածության, հաճախ են հիվանդանում անգինայով ու նշիկների բորբոքմամբ։