Լոնդոնի «Չելսին» իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի հեռանալուց հետո կփորձի ուժեղացնել կիսապաշտպանությունը եւ ձեռք բերել Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին, հաղորդում է L'Equipe-ը:
Առաջիկայում անգլիական ակումբը առաջարկ կանի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով ՊՍԺ-ին:
Ոչ պաշտոնական տվյալներով Ռաբիոն նախնական համաձայնություն ունի «Բարսելոնայի» հետ, որը ֆուտբոլիստին վճարելու է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Ռաբիոյին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Մյունխենի «Բավարիան»: