Ամերիկացի օրենսդիրների երկկուսակցական խումբը ներկայացրել է Կոնգրեսի ներքին պալատի քննարկման «ահաբեկիչներին զենքի մատակարարման փոխանցումից ամերիկացիների պաշտպանության մասին» օրենքի նախագիծ: Այս մասին գրել է Итар Тасс գործակալությունը:

Նախաձեռնությունն արգելում է Ամերիկայի միջամտությունը Սիրիայում դեպքերի զարգացման մեջ` ներառելով այդ երկրում զինված խմբավորումներին ռազմական օժանդակության ցուցաբերումը: Ավելի վաղ նման օրենքի նախագիծ ներկայացվել էր նաև Սենատի քննարկմանը:

Ներկայացուցիչների պալատում վերոնշյալ քայլի նախաձեռնողները դարձել են կոնգրեսական հանրապետականներ Միշել Բեքմանը, Քրիս Գիբսոնը, Ուոլթեր Ջոնսը ւ Փիթեր Ուելչը, ինչպես նաև դեմոկրատ Ռիկ Նոլանը:

Հունիսի 20-ին նման նախագիծ ներկայացվել էր չորս սենատորների կողմից Կոնգրեսի վերին պալատ: Դրա հեղինակներից մեկը` Կենտուկիի նահանգից Ռենդ Փոլը,  հանրորեն աջակցել է Ուելչի և նրա գործընկերների նախաձեռնությունը: