«Չէին սպասում Արմավիրի ԲԿ-ում»:
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութը այսպես է մեկնաբանել Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ով այսօր անակնկալ այց էր կատարել Արմավիրի Բժշկական կենտրոն:
Հիանդանոցի բժիշկներից մեկը չի ճանաչել նախարարի պաշտոնակատարին, հարցրել է, թե ինչի՞ համար են նկարում, ինչի կապակցությամբ նախարարը գրել է.
«Ինձ իրոք պետք չի ճանաչել դեմքով։ Ես ուզում եմ, որ մենք հենց այդպիսի առողջապահություն ունենանք, որ առանց նախարարի միջամտության այն լավ աշխատի։ Վստահ եմ, որ կունենանք տեսանելի ապագայում»։