Ամերիկայում մեղադրանքներ է հարուցվել Ձոխար Ցարնաևի նկատմամբ, որը մեղադրվում է Բոսթոնյան մարաթոնյան վազքի ժամանակ պայթունի կազմակերպման մեջ: Մեղադրական եզրակացությունը կազմված է 74 էջից և ինչպես ենթադրվում էր ներառվում է մեղադրանք չորս մարդու սպանության մեջ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ 19 ամյա Ձոխար Ցարնաևը մեղադրվել էր երեք մարդու սպանության մեջ, որոնք զոհվել են ապրիլի 15-ին Բոստթոնյան մարաթոնյան վազքի եզրափակիչ գծի մոտ: Այժմ դրանց ավելացել է նաև 26 ամյա ոստիկան Շոն Քոլերի սպանությունը,որը համաձայն մեղադրական կողմի նա կատարել է իր ավագ եղբայր Թամերլանի հետ միասին Մասաչուսեթսի տեխնոլոգիական քոլեջի մոտ:
Մեղադրական եզրակացությունը կազմված է 30 կետից, որից անգամ 17-ի հաստատման դեպքում նրան սպասվում է ցմահ ազատազրկում կամ մահվան դատապարտում:
Ջոխար Ցարնաև նկատմամբ հարուցված մեղադրանքները ներառում են սպանություն, զանգվածայաին ոչնչացման զենքի օգտագործում, կողոպուտ և հանցագործության ժամանակ հրազենի օգոտագործում:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Ձոխարը նաև մասնակցել է իր 26 ամյա եղբոր Թամերլան Ցարնաևի սպանության մեջ, քանի որ ոստիկանների հետ բախումների ժամանակ մեքենայով անցել է նրա մարմնի վրայով:
Ձոխարն անձամբ ոստիկանության հետ բախումների ժամանակ վիրավորվել է և այժմ գտնվում է Բոսթոնի մերձակայքում գտվող բանտի հիավնդանոցում: