Ինտերպոլի միջազգային հետախուզության ցուցակից դուրս չի բերվել Բորիս Բերեզովսկու մասին տեղեկատվությունը, ով մահացել է Մեծ Բրիտանիայում այս տարվա մարտին: Ինտերպոլի փաստաթղթերում Բերեզովսկու գործի դիմաց դրված է կարմիր խաչ, որը նշանակում է ազգային իրավապահ մարմինների կողմից Բորիս Բերեզովսկու հայտնաբերման դեպքում պետք է նրան ձերբակալել:
Ինչպես գրում է Риа Новости գործակալությունը, սա կապված է այն բանի հետ, որ ռուսական կողմը Ինտերպոլ չի կարող ուղարկել փաստաթղթեր միջազգային հետախուզության ցուցակից Բերեզովսկու անունը դուրս բերելու համար, քանի որ եհատաքննությունն անց կացնող մարմինները չունեն փաստաթղթեր Բերեզովսկու մահվան մասին, ուստի հիմքեր չկան քրեական գործի ավարտի համար: Այսպիսով Բորիս Բերեզովսկու անունը դուրս չի բերվում միջազգային հետախուզությունը մինչև այժմ չի դադարեցվել հետախուզությունը նախաձեռնող կողմի դիրքորոշման պատճառով: Այս մասին հինգաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ մամլո կենտրոնի ներկայացուցիչը:
Միաժամանակ ՌԴ կարգադրիչների դաշնային ծառայության նրկայացուցիչը հայտարարել է, որ իր վարչությունը ևս մինչև այժմ չունի իլգարխի մահվան պաշտոնական ծանուցում:
Հիշեցենք, որ Բերեզովսկու մարմինը հայտնաբերվել էր 2013 թվականի մարտի վերջին Մեծ Բրիտանիայում նրա տանը: Դիահերձման առաջին արդյունքները ցույց են տվել, որ մահվան պատճառ կարող է լինել կախվելը: Այս գործի առումով հետաքննությունը դեռևս շարունակվում է:
Բրիտանական լրատվական միջոցները ենթադրում են, որ նախկին օլիգարխը անանկության շեմին է գտնվել մի քանի դատական պրոցեսների պարտություններից հետո: Բերեզովսկին բազմիցս դատի մեջ է մտել իր նախկին գործընկերների հետ: Մասնավորապես 2012 թվականին նա Լոնդոնի դատարանում պարտվեց մեկ այլ ռուս օլիգարխի Ռոման Աբրամովիչի դեմ դատական գործի ժամանակ և համաձայնվեց վճարել 35 մլն ֆունտ ստերլինգ: