Էվոլյուցիայի մեխանիզմը ստիպում է տղամարդկանց նայել այլ կանանց անգամ այն դեպքում, թե վերջիններս ունեն մշտական զուգընկերուհի: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը: ինչպես ցույց է տվել հետազոտությունը կանանց ուշադրությունը գրավում է իրենց ծանոթ տղամարդիկ, իսկ տղամարդու տեսանկյունից ավելի գրավիչ են թվում անծանոթները:
Դա ապացուցել է փորձարկումը, որի ընթացքում տղամարդկանց և կանանց ցույց են տվել մի քանի լուսանկարներ: Ինչքան կանայք տեսել են նույն տղամարդու դեմքը, այնքան ավելի հակում են ցուցաբերել նրա նկատմամբ, իսկ երբ տղամարդը տեսել է նույն կնոջ դեմքը երկրորդ անգամ, ապա գնահատել է որպես ավելի քիչ համակրելի:
Ամենայն հավանականությամբ մենք այստեղ տեսնում ենք էվոլյուցիայի համակարգը գործողության մեջ: Այն երաշխավորում է վերարտադրությունը, քանի որ տղամարդիկ կենտրոնացած են զուգընկերուհիների մաքսիմալ թվին: Գլազգո և Ստիրլինգ համալսարանների աշխատակիցները սկզբում հավաքել են 83 կին և 65 տղամարդ, որոնց ցույց են տվել հինգ կնոջ և հինգ տղամարդու լուսանկար: Մասնակիցները պետք է գնահատեին լուսանկարներում պատկերված մարդկանց համակրելիությունը 7 բալանոց համակարգով:
Այնուհետև նրանց ցույց են տվել նույն լուսանկարները կրկին մեկ այլ լուսանկարի հետ միասին, որը պետք է շեղեր ուշադրությունը: Արդյունքում նույն լուսանկարները կանայք գնահատել են ավելի բարձր, քանի որ դրանք արդեն կանանց եղել են ծանոթ, իսկ տղամարդիկ երկրորդ անգամ սեքսուալ տեսանկյունից ավելի ցածր են գնահատել, սակայն ավելի շատ վստահություն են առաջացրել:
Գիտնականները ստացված արդյունքները կապում են Քուլիջի էֆեկտի հետ: Դա ֆենոմեն է, որի ժամանակ տղամարդիկ իրենց բնույթով ցուցաբերում են շարունակական բարձր սեքսուալ ակտիվություն յուրաքանչյուր նոր կնոջ նկատմամբ: