Կենդանակերպի այս չորս նշանների ներկայացուցիչներն իդեալական են երկարատեւ հարաբերությունների համար։

Ցուլ

Ցուլերը կայուն են, հուսալի, ինչի շնորհիվ իդեալական զուգընկեր են դառնում։ Նրանք չեն սիրում անկանխատեսելիություն, անվստահություն, թեեւ պետք է խոստովանել, որ ոչ միշտ է հնարավոր կայունության հասնել։

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հոգատար են, չեն վախենում կիսվել զգացմունքներով եւ հույզերով, ինչն օգնում է առողջ հարաբերություններ կառուցել։ Խեցգետինները կարողանում են նաեւ ազատորեն խոսել իրենց խնդիրների մասին։

Կույս

Հուսալի են, ի վիճակի են լուծել խնդիրները։ Կույսերը ջանքեր են գործադրում կապն ավելի լավը դարձնելու համար։ Այս ամենն օգնում է առողջ հարաբերություններ կառուցել։

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հավատում են հարաբերությունների ներդաշնակությանը։ Կշեռքները կարող են եւ կպայքարեն հանուն հարաբերությունների։ Կայունություն եւ համբերություն՝ հատկություններ, որոնք Կշեռքներին իդեալական զուգընկեր են դարձնում։