Եթե տղան չի ցանկանում ձեզ հետ շփվել …
Երեկո…Լուսին…Այգում գեղեցիկ նստարան…Դու և նա…Դուք նստած եք կողք կողքի և ջերմ զրուցում եք ամենատարբեր թեմաներից: Դու մինչև ականջներդ սիրահարված ես նրան , նա էլ իր հերթին է արտահայտում իր հավանությունը քեզ: Սակայն դուք ոչ սովորական ընկերներ եք ոչ էլ սիրահարներ…

Մի օր պարզ է դառնում, որ նա չի ցանկանում շարունակել ձեր հետ իր հարաբերությունները: Բայց ինչու՞: Չէ՞ որ ամեն ինչ այնքան հրաշալի էր…
Ինչպե՞ս անել, որ նա փոխի իր որոշումը: Այդ հարցում ես կփորձեմ օգնել ձեզ:

Նախապես ուզում եմ խոստովանել, որ այս հոդվածի հեղինակը տղա է :
Վերլուծելով այս հարցի շուրջ բավականաչափ մեծ թվով պատասխաններ, ես կփորձեմ առանձնացնել այն հիմնական պատճառները, որոնց պատճառով տղաները չեն ցանկանում շարունակել հարաբերությունները և իհարկե կփորձեմ օգնել ձեզ դուրս գալու նմանատիպ իրավիճակներից:

Առաջինը, դա տղաների կողմնորոշվել չկարողանալու խնդիրն է: Սեփական փորձից գիտեմ, որ շատ հաճախ տղային կարող է դու գալ մի քանի աղջիկ միաժամանակ, սակայն նա որոշ ժամանակ հետո կկանգնի փակուղու առջև և ստիպված կլինի ընտրել մեկին: Շատ աղջիկներ ասում են . «Ցանկանում ես հասնել այդ տղային, անտեսիր նրան»: Բայց նման պարագայում նման արտահայտությունը տեղին չէ: Եթե դու իսկապես ուզում ես հասնել նրան, ապա այնպես արա, որ նրա ուշադրության առավելագույն մասը կենտրոնանա քեզ վրա: Բայց երբեք չլինես աներես: Թույլ տուր, որ նա ինքը զանգահարի քեզ, գրի, կամ հյուր գա, այլ ոչ թե դու: Մի խոսքով , օգտագործիր բոլոր մեթոդները, որպեսզի մշտապես ներկա լինես նրա գլխում: Ժամանակի ընթացքում նա կհասկանա, որ մտածում, է միայն քո մասին, իսկ մյուսները կմղվեն երկրորդ պլան:

Երկրորդ խնդիրը' ընկերությունն է: Խոսքը չի վերաբերում ոչ իր և ոչ էլ քո ընկերներին, այլ նրան, որ նա քեզ համարում է իր ընկերը: Հնարավոր է, որ նա քեզ սիրում է, որպես աղջկա, սակայն չի ցանկանում հարաբերություններ սկսելով կորցնել քեզ նման ընկերոջ: Այս պարագայում տղային հակառակը համոզելը հեշտ չէ: Տղաները համառ են և յուրաքանչյուրն ունի որոշակի հայեցակարգ: Բայց անհնարին ոչինչ չկա: Սկզբի համար , ամենակարևորը, կոտրիր նրա կարծրատիպերը: Այլ կերպ ասած ստիպիր նրան քեզ ընդունել ոչ միայն որպես լավագույն ընկեր, այլ նաև առաջին հերթին գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Քո կանացի հմայքը կօգնի քեզ: Փորձիր նրա կողքին լինել ավելի սեքսուալ: Կարելի է անգամ նրան ստիպել խանդել:

Երրորդ պատճառը' դրամական պատճառներն են: Անկեղծ ասած մեր օրերում աղջկա հետ հարաբերությունը բավականին թանկ հաճույք է: Իհարկե, կարելի է ոչինչ չծախսել, բայց լինել շատ երջանիկ զույգ, բայց ո՞ր մի տղան չի ուզում ուրախացնել իր ընկերուհուն անակնկալ նվերներով: Տանել կինո, թատրոն, կամ գոնե հրավիրել սրճարան: Ահա այդ պատճառով էլ շատ տղաներ չեն ցանկանում հարաբերություններ սկսել աղջկա հետ: Նրանք կարծում են, որ իրենց ուժերից վեր է բավարարել ընկեուհու բոլոր ցանկությունները: :Այստեղ արթնանում է տղամարդու հպարտությունը: Բայց ինչպես ասում են, փորձը փորձանք չէ: Այս դեպքում կարևոր է ոչ մի դեպքում խանդի տեսարան չառաջացնել, դրանով միայն ավելի կխոցես նրան: Ամենաճիշտ ու լավագույն տարբերակը' պարզապես տղայի հետ խոսելն է: Փորձել բացատրել նրան, որ քեզ համար փողից ավելի կարևոր է նա…:

Չորրորդ պատճառը' անտարբերությունն է: Ի՞նչ կարող ենք անել, այդպես նույնպես լինում է: Միակողմանի սեր և վերջ: Բայց դա նույնպես կարելի է շտկել: Սկզբի համար փորձիր նրան հետաքրքրել: Այստեղ էլ, փորձիր մտնել նրա գլխի մեջ: Սկսեց հետաքրքրվե՞լ քեզնով: Զանգու՞ մ է , գրու՞ մ: Անտեսիր, բայց ոչ շատ ուժեղ: Եթե ամեն ինչ ճիշտ անես, ապա նա ինքը կփորձի հասնել քեզ: Այստեղ նոր միայն հանձնվիր: Սակայն զգուշացնում եմ, որ նման հարաբերությունները կարող են կարճ տևել, քանի որ որսորդը որսալով որսը կորցնում է հետաքրքրությունը:

Ահա և վերջ: Հուսով եմ, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ, սիրելի աղջիկներ: Սակայն եթե չօգնեն նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը: Չէ՞ որ անսխալ մարդ չկա: Եվ բացի այդ յուրաքանչյուր մարդ անկանխատեսելի է և անհնար է տվյալ իրավիճակում կանխատեսել նրա գործողությունները: Համենայն դեպս ձեզ երջանկություն եմ մաղթում:

Աղբյուր՝http://www.edmanblog.com/2013/04/inchpes-shpvel-txayi-het.html