Forbes-ի կողմից կազմված աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտների ցուցակը գլխավորում է Լեդի Գագան:Վարկանիշային աղյուսակը կազմելուց հաշվի է առվել յուրաքանչյուր աստղի տարեկան եկամուտը, նրա ներկայությունը համաշխարհային մամուլում և սոցիալական ցանցերում: 27 ամյա Գագային հաջողվել է առաջ անցնել իր այնպիսիւ հաջողակ գործընկերներին, ինչպիսիք են Բեյոնսեն և Մադոնան, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:

Գագային հաջողություն է բերել նրա եկամտաբեր համերգային շրջագայությունները, լրագրողների ուշադրությունը, 38 մլն «ֆոլոերներ» Twitter-ում և 58 մլն երկրպագուները Facebook-ում:

Հետաքրիր է, որ ամենաազդեցիկ երաժիշտների աղյուսակը այս անգամ կարելի է ասել ամբողջությամբ կանացի է եղել:Բացի վերոնշյալ աստղերից վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև Թայլոր Սվիֆթը(4-րդ տեղ), Ջենիֆեր Լոպեսը(7-րդ տեղ),Ռիհաննան(8-րդ տեղ) և Քեթի Փերին(10-րդ տեղ): Տղամարդկանցից աղյուսակում ներկայացված են Բոն Ջովին(5-րդ տեղ), Ջասթին Բիբերը(6-րդ տեղ) և Coldplay խումբը(9-րդ տեղ):