Խեցգետին: Խեցգետինները բավական բարդ մարդիկ են, քանի որ չափազանց զգացմունքային են, խոցելի, կամակոր: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են թաքցնել իրենց զգացմունքները, ճնշել էմոցիաները, ինչը հանգեցնում է առավել անկանխատեսելի իրավիճակների:
Կին Խեցգետինները մշտական ուշադրության կարիք ունեն. նրանք ցանկանում են միշտ տեսնել և համոզված լինել, որ իրենց սիրում են: Տրամադրության մարդ են, ում կողքին կարող է լինել բացառապես սիրող զուգընկեր:
Առյուծ: Կամակոր են, պահանջկոտ: Կին Առյուծները մշտական հաճոյախոսությունների, ուշադրության, նվերների կարիք ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց հպարտ թագուհու պես են պահում, քանի որ կարծում են, որ ծնվել են աշխարհը զարդարելու և ուշադրության կենտրոնում լինելու համար: Առյուծ կնոջ զուգընկերը մշտապես նրա ստվերում է լինում, խաղում երկրորդ ջութակի դերը, չնայած կին Առյուծներն այնքան ջերմություն և սեր են նվիրում զուգընկերոջը, որ վերջինս հեռանալու ցանկություն չի ունենում:
Կարիճ: Կարիճի հետ հարաբերությունները նման են պատերազմի: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կրքոտ են, իշխող, չափազանց զգացմունքային: Նրանց հոգում բազմաթիվ կրքեր, հակասական զգացմունքներ կան, որոնք ազդում են սիրային հարաբերությունների վրա: Կարիճին սիրելը կարող է բավական վտանգավոր լինել, քանի որ երբեք չեք կարող իմանալ՝ ինչ սպասել նրանից՝ սե՞ր, թե՞ անզիջում պայքար:
Blog 168