Ալբերտ Էյնշտեյնի գրությամբ աստվածաշունչը Նյու Յորքի աճուրդի ժամանակ վաճառվել է 68.500 դոլարով: Այս մասին գրում է Huffingtonpost-ը:

Աստվածաշունչը Բոնհամսում ձեռագրերի և գրքերի աճուրդի մի մասն է կազմել: Գերմանացի ֆիզիկոսը և նրա կինը ստորագրել են գիրքը 1932 թվականին և նվիրել Հարիեթ Հեմիլթոն անունով իրենց ամերիկացի ընկերոջը:

Աճուրդի տունը նշել է, որ Էյնշտեյնը գերմաներենով գրություն է թողել Աստվածաշնչի վրա, որը թարգմանաբար նշանակում է Աստվածաշունչը«իմաստության և սփոփանքի մեծ աղբյուր է, այն պետք է հաճախակի կարդալ»:

Աստվածանչի նախանական գինը գնահատվել է 1.500-2.500 դոլար:

Աճուրդի տունը չի նշել, թե ով է դարձել Աստվածաշնչի նոր տերը: