«Ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով Ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը, ով մի խումբ ազատամարտիկների հետ Ուկրաինայի դեսպանատան մոտ էր:
Նրանք ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումները դադարեցնելու պահանջով ստորագրահավաք էին սկսել և այսօր նամակի հետ միասին հանձնեցին դեսպանատան աշխատակիցներին:
Կինոռեժիսորը նշեց, որ պատրաստվում են նմանատիպ նամակներ հանձնել նաև ՀՀ ԱԳՆ-ին, Արդարադատության նախարարությանը:
Մանրամասները՝ Սարգիս Տեր-Եսայանի տեսանյութում: