Boomnews.am-ը գրել է. Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի վաղուց արդեն մոռացված սիրավեպը այսօր լրատվական կայքերից մեկը որոշոց թարմացնել ու նույնիսկ «ամուսնացրեց» նրանց:
Վկայակոչելով 2015 թվականի տեղի ունեցած իրադարձությունները (երբ զույգն իսկապես հանդիպում էր), ասում են, թե այսօր զույգն իսկապս ամուսնացել է։

Իսկ ես կարող եմ մի քանի ծանրակշիռ պատճառ ներկայացնել, թե ինչու նրանք չեն ամուսանցել ու կարծում եմ՝ չեն էլ ամուսնանա միմյանց հետ։ 

Զույգի ուղիները վաղուց են բաժանվել, անգամ սոցցանցերից հեռացրել են 2015 թվականի միասին լուսանկարնրեը, որոնք կարելի է գտնել միայն Google որոնողական համակարգի միջոցով։ Քանի որ Ֆուլ Հաուս սիտքոմում նրանց ամուսնական ու սիրային կապը շարունակվում է, նրանց միասին են հանդես գալիս սիտքոմի հետ ուղղակիորեն կապված տեսահոլովակներում և դա չի նշանակում, որ շարունակում են հանդիպել։

Եվ երրորդ ծանրակշիռ պատճառը՝ եթե անգամ դերասաններն այնքան պրոֆեսիոնալ են ու սիտքոմում իրար սիրող ամուսինների դերը լավ են կատարում, միևնույնն է, նրանց խաղից ակնհայտ երևում է, որ սառել են միմյանց նկատմամբ։ Նրանց աչքերում էլ առաջվա կրակը չկա միմյանց նայելիս ու երևում է, որ զուտ իրենց դերասանական խաղն են խաղում։

Եվ ինչպե՞ս եք պատկերացնում՝ այքան հայտնի դերասան-երգիչների հարսանիք լիներ ու այնքան նեղ միջավայրում, որ նրանց ընկերներից ոչ մեկ ներկա չգտնվեր կամ անգամ չշնորհավորեր նրանց։ Անհավատալի է։

Այսքանից հետևություն՝ պետք չէ մարդկանց անցյալը փորփրել ու ինչ որ անհիմն տեղեկություններ տարածել, հնարավոր է նույնիսկ, դա այդ մարդկանց ցավ պատճառի։

Հեղինակ՝ ԻնստաԼրտես (Boomnews.am)