Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ում աշխատանքի անցնելը շատ բուռն ընկալվեց հասարակության կողմից։
Այնպիսի վիրավորական և կեղծ խոսքեր հնչեցին իմ մասին, որոնք ամբողջովին կեղծ էին և հնարած։
Այնպիսի ջանասիրությամբ են լծված ինձ վարկաբեկելուն, ինչպես կարտահայտվեին նախկին իշխանություններից որևէ մեկի մասին։ Այնպես են վարկաբեկում և լուտանքներ հեղում, ոնց որ թե ողջ կյանքս թալանել և կեղեքել եմ իրենց, նսեմացրել և ստորացրել եմ իրենց ու իրենց ընտանիքիներին, այլ ոչ թե 14 տարեկանից սկսած պայքարել եմ երկրի ու հենց իրե՛նց ընտանիքների համար։
Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ այս աշխատանքով փորձում են իմ բերանը փակել, ուղղակի մի առաջացրեք ծիծաղս։ Մի՛ մոռացեք ձեր անցյալը, ընդամենը մեկ տարի առաջ՝ լուռ ու հնազանդ, բերաններդ փակ, ապրում էիք Սերժ Սարգսյանի իշխանության ներքո և միայն քաջություն էիք ունենում խոհանոցներում, պատերի տակ քննադատել իշխանություններին։
Շնորհակալ եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր շնորհավորել և բարեմաղթանքներ են ասել աշխատանքիս հետ կապված։
Լավ եղե՛ք։ Ազնվությունը, հարգանքը և ճշմարտախոսությունը վեր է ամենինչից»։