Հյուսիսային  Չինաստանում 4-ամյա աղջիկը 7ամսական հղիի տեսք ունի: Երեխայի փորիկը սկսել է մեծանալ, երբ նա դեռ  մի քանի ամսեկան էր: Ծնողները դիմել են բժշկի, սակայն վերջիններս չեն հասկացել երեխայի փորի մեծացման պատճառը: Երբ հայտնի է դարձել, որ 4-ամյա Յունկսինգը  հիվանդ է քիչ հանդիպող Բադա-կիարա հիվանդությամբ, ծնողներն իրենց երեխայի նկարը ներբեռնել են ինտերնետ՝ դրամական օգնություն խնդրելով  մարդկանցից:

Պարզվում է, որ փոքրիկի փորում ջուր է հավաքվում: Արդեն մի քանի անգամ երեխայի փորից մի քանի լիտր ջուր են դուրս հանել, սակայն այն շարունակվում է հավաքվել: Փոքրիկին շուտով կվիահատեն,- տեղեկացնում է smi.ru-ն: