Ռուս ռեփեր Կիրիլ Տոլմացկու՝ հանրությանը հայտնի որպես Դեցլ, մահվան նախնական պատճառը հայտնի է, հաղորդում է Lenta-ն:
Նախնական պատճառը սրտի հետ կապված խնդիրն է:
«Նախնական ախտորոշում՝ մահ՝ կապված սրտի խնդրի հետ: Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ արտահայտված ոչինչ չի նկատվել»,- հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ անալիզները վերցվել են:
Դեցլի հարազատները պնդում են, որ նա երբեք չի բողոքել առողջական վիճակից: