«Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել շախմատի աշխարհի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանի հարսանյաց արարողությունը, որը շարունակվել է «Օջախում»»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում. «Քավորը եղել է Սերժ Սարգսյանը, մասնակցել են շախմատիստի հարազատները, ընկերները: Սպորտի ոլորտի այլ ներկայացուցիչներ՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի նախարար Յուրի Վարդանյանը, ներկա չեն եղել: Պսակադրության կարգը կատարել է Նավասարդ Կճոյանը, ով նաև նախօրեին Մանվել Բադեյանի աղջկա հարսանիքին է ներկա եղել՝ «Փարավոնում»: Նախարարներից մասնակցել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով մտերիմ է շախմատիստի հետ»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: