Դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամիսներ առաջ ամուսնացավ ազգությամբ հնդիկ պրոդյուսերի հետ, օրերս տոնել է ծննդյան տարեդարձը։ Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած Սիլվին պատմել է, թե ինչպես է անցել 27–ամյակի օրն ու ինչպես է ադատպտացել հնդկական միջավայրին։
Այս տարին Սիլվիի համար առանձնահատուկ էր, քանի որ ամուսնացած կնոջ կարգավիճակում տոնեց տարեդարձը։ «Այստեղ հիմնականում ծնունդը նշում են կեսգիշերից` ընկերները տորթով գալիս, շնորհավորում են։ Հոբելյարը կտրում է տորթն ու իր ձեռքով կերակրում բոլոր հյուրերին։ Սակայն ես նախընտրեցի, որ այս տարի ամուսինս չհրավիրի ընկերներին։ Ուզում էի միայն իր հետ նշել, քանի որ առաջին տարին է, որ մենք միասին ենք»,– պատմեց նա։