«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 2013թ. փետրվարի 11-ին կայացել է միության նախագահության ընդլայնված նիստ` ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու օրակարգով:
««Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, հավատարիմ կազմակերպության կանոնադրական նպատակներին ու սկզբունքներին, կողմնորոշելու համար իր բազմահազար անդամներին, աջակիցներին, համակիրներին, միաձայն որոշեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,– ասվում է հայտարարությունում:
Նախագահության ընդլայնված նիստին մասնակցել են Ազգային Ժողովի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հայրենակցական միությունների ներկայացուցիչներ:


