Այս հանգստյան օրերին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը(UNDP) Հայաստանում անցկացնելու է Hurilab միջազգային սոցիալական նորամուծությունների ճամբար ծրագիրը, որը նվիրված ՝ մարդու իրավունքներին և արդարության ձեռք բերմանը:

Hurilab-ը նորամուծությունների միջոցառում է, որտեղ ներկայացվելու են գաղափարներ, մարդիկ և թվային տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հնարավոր է սոցիալական խնդիրներին տալ վեբ լուծումներ:

Միջոցառմանը ներկայացված են ինը արժեքներ(այդ թվում աշխատանքային իրավունքներ, հասանելիություն և մատչելիություն, իրավական խորհրդատու, բռնությունների խորհրդանշական քարտեզ, օժանդակություն միգրանտներին, իրավական շուկա, համացանցային քաղաքացի, հաշմանդամների ակնթարթային օժանդակություն, քաղաքացիական մոնիթորինգ), որոնք կազմվել են ութ պետության (Հայաստան, Բելոռուս, Բոսնիա և Հերցեգովինա, Իրաք, Ղրղստան, Մոլդովա, Մոնտենեգրո և Ուկրաինա) ներկայացուցիչների կողմից:

Միջոցառման վերջում ժյուրիի կողմից կընտրվի երեք ծրագիր, որի հեղինակները կարժանան դրամաշնորհի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: