Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանակրները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

 

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է համարձակ բացվածքով, կապույտ, երեկոյան զգեստով։ Լուսանկարին կից հայտնի երգչուհին իր երկրպագուներին ու հետեւորդներին տեղեկացրել է, որ մասնակցել է Փարիզում տեղի ունեցած մեծն Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, եւ այլք։

 

Ի դեպ, գտնվելով Փարիզում երգչուհին լուսանկար է հրապարակել վարսավիրանոցներից մեկից, որում նա ներկայացել է սպորտային հագուստով, արեւային, մուգ ակնոցով, իսկ մազերը փաթաթված են սրբիչով։