2013 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին հանձնվել է ՀՀ քաղաքացի Ռաֆիկ Գաբրիելյանը:
Նա հետախուզվում էր Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հանցագործություն կատարելու մեջ(դասալքություն):
ՀՀ իրավապահ մարմինների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն 2012 թվականի հունվարին Գաբրիելյանը, լինելով Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական ստորաբաժոնումներից մեկի զինծառայող, լքել է ծառայության վայրը առանց հարգելի պատճառի, որից հետո թաքնվել է Ռուսաստանի տարածքում:
2012 թվականի նոյեմբերին Գաբրիելյան, գտնվելով միջազգային հետախուզության մեջ, ձերբակալվել է մերձմոսկովյան Կլինսկոյ շրջանի ոստիկանության աշխատակիցների կողմից:
Նրա նկատմամբ Մոսկվայի շրջանի դատախազության մարմինները անց են կացրել արտահանձման ստուգումներ, նյութը ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազություն:
ՌԴ դատախազության, Մոսկվայի շրջանի Ռուսաստանի ՆԳՆ գլախվոր վարչության, Մոսկվայի շրջանի դաշնային քրեակատարողական ծառայության մարմինների համատեղ և օպերատիվ գործողությունների շնորհիվ Ռաֆիկ Գաբրիելյանը հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին քրեական պատասխանատվությանը ենթարկվելու համար: Այս մասին նշված է Ռուսաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայք էջում: