Ֆրանսիայում անհետ կորել է գանձապետական մեքենայի վարորդը՝ 3,4 միլիոն եվրոյի հետ միասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Գանձապետական մեքենան պատկանել է Loomis ընկերությանը եւ անհետ կորել է Օբերվիլ համայնքում, որը գտնվում է Փարիզի հյուսիսում։
Ըստ հրապարակման, երկու աշխատակիցները ունեցած գումարի մի մասով գնացել են Western Union-ի տեղի գրասենյակ՝ գումարի մյուս մասը թողնելով վարորդի մոտ՝ մեքենայի մեջ։ Վերադարձել են, եւ արդեն չի եղել ո՛չ վարորդը, ոչ մեքենան։ Հարուցվել է քրեական գործ եւ իրականացվում են որոնողական աշխատանքներ։