Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հաղորդում է «Белта»-ն:
«ՀԱՊԿ-ն արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար և շուտափույթ լուծում է պահանջում»,- հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը:
Նա հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կողմ են արտահայտվել են պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը:
«Հաշվի առնելով այն, որ անցած տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, ապա ձևավորվեց կառավարությունը, ՀՀ վարչապետը հնարավորություն չունեցավ հանդիպել Բելառուսի թեկնածուի հետ: Այդ շրջանն ավարտվել է, այդ իսկ պատճառով ակնկալում ենք, որ հայկական կողմը կնշի այդ հանդիպման ժամկետները»,- ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:
«Չէ՞ որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարող ես ամրագրել, եթե նույնիսկ դրանից կրկին օգտվելու որևէ հնարավորություն չունես»,- հավելել է նա: